ԵՄ-ն կքննարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցները
ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հաղորդում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետների։
Նրանց խոսքով՝ առաջարկվող ցանկը ներառում է ԵՄ պատժամիջոցների ռեժիմի 21 կետ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բացի այդ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը առաջարկում է պատժամիջոցների ցանկին ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված 10 կետ։
Politico-ն պարզաբանում է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները ամենաակտիվն են Թեհրանի դեմ սահմանափակումների խստացման հարցում։ Սակայն, ինչպես հաղորդում է Euractiv-ը, ԵՄ-ն չի մտադիրվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Հռոմի, Փարիզի և Մադրիդի դիմադրության պատճառով։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի բացառում Իրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացումը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ. Ֆիդան
Անկարան հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Այս մասին լրագրողներին ասել է Թուրք...
Ռուսաստանը եվրոպական երկիր է. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանը անվանել է եվրոպական երկիր և հույս հայտնել հարաբերությունների վերականգնման հա...
Փաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան
Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Լավն է Հայաստանի...
Չինաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից
Չինաստանը հունվարի 1-ին ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ հրաժարվելով գնել նույնիսկ ն...