Ռազմական
Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը
Mariam Z.
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը.
«Ռուսաստանը պնդում է, որ Լվովի մարզի դեմ օգտագործել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, այսպես կոչված «Օրեշնիկ»։
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հարվածը լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում եվրոպական մայրցամաքում և փորձություն է տրանսատլանտյան հանրության համար։ Մենք պահանջում ենք վճռական արձագանք Ռուսաստանի անխոհեմ գործողություններին։
Մենք կնախաձեռնենք միջազգային գործողություններ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ, Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ, ինչպես նաև պատասխան միջոցառումներ ԵՄ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Անդրեյ Սիբիհանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հնդկական «Pinaka» հրթիռների արտահանումը Հայաստան
Mariam Z.
Զախարովան նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանները
Mariam Z.
Կատարի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Կիևում իր դեսպանատանը հասցված հարվածին
Mariam Z.
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել
Mariam Z.