Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը Հալեպում։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում իրավիճակը սրվել է․ գնդակոծության են ենթարկվում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, ինչպես նաև բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև։
«Տեղեկացնում ենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարները՝ +963 964 422 005, +963 942 000 690»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումները տեղի են ունեցել հունվարի 6-ին։ Բախումների հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հնդկական «Pinaka» հրթիռների արտահանումը Հայաստան
Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարեց Solar Defence and Aerospace Limited (SDAL) Նագպուրի գործարանից...
ԱՄՆ-ն ինքնաթիռներ և երկու ուղղաթիռ է տեղակայել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում. Times
Միացյալ Նահանգները Միացյալ Թագավորության ավիաբազաներ է տեղակայել 14 C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռ և երկու ծանր...
Զախարովան նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանները
Ուկրաինայում խաղաղ կարգավորումը հնարավոր է հիմնապատճառների վերացման հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը.«Ռ...