Վենեսուելայի նավթի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն ԱՄՆ ապրանքներին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան նոր նավթային գործարքից ստացված միջոցներով կգնի բացառապես ամերիկյան արտադրության ապրանքներ։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ նշելով, որ այս տեղեկատվությունը իրեն ներկայացվել է պաշտոնական մակարդակով։
Թրամփի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է տարբեր ոլորտների արտադրանքին, այդ թվում՝ ԱՄՆ-ում արտադրված գյուղատնտեսական ապրանքներին, դեղագործական միջոցներին, ինչպես նաև էներգետիկ համակարգերի համար նախատեսված սարքավորումներին։ Նա ընդգծել է, որ գործարքի շրջանակում ստացվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն հենց այս նպատակով։
ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է, որ հունվարի 6-ին հայտարարել էր Վենեսուելայի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ըստ որի՝ երկրի իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել նավթ՝ հետագա վաճառքի համար։ Նրա խոսքով՝ այդ գործարքից ստացված եկամուտների վերահսկողությունը լինելու է իր ձեռքում։
Վենեսուելայի իշխանությունները այս հայտարարության վերաբերյալ պաշտոնական արձագանք առայժմ չեն հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...