Թրամփը խիստ պայմաններ է ներկայացրել Վենեսուելային. ԶԼՄ
Ամերիկյան ABC News-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խիստ պայմաններ է ներկայացրել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին՝ երկրի նավթային արդյունաբերության վերագործարկման և լրացուցիչ նավթ արդյունահանելու թույլտվության դիմաց։ Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնի պահանջների առաջին կետը նախատեսում է Վենեսուելայից Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Կուբայի ներկայացուցիչների անհապաղ արտաքսում, ինչպես նաև այդ երկրների հետ բոլոր տնտեսական կապերի դադարեցում։ Երկրորդ հիմնական պահանջով Կարակասը պետք է համաձայնի նավթի արդյունահանման հարցում համագործակցել բացառապես ԱՄՆ-ի հետ և ծանր հում նավթի վաճառքի ժամանակ առաջնահերթություն տալ ամերիկյան շուկային։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրենսդիրների հետ փակ հանդիպման ընթացքում նշել է, որ Վաշինգտոնն այժմ ունի բոլոր անհրաժեշտ լծակները Վենեսուելային այս պայմանները ընդունելու համար։ Նրա խոսքով՝ Վենեսուելայի նավթակիր նավերն ամբողջությամբ լցված են, իսկ վաճառքի հնարավորությունների բացակայության պայմաններում երկիրը գտնվում է ֆինանսական սնանկացման եզրին։ Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Կարակասին մնացել է մոտ երկու շաբաթ, որից հետո, եթե նավթի պաշարները չիրացվեն, երկիրը կդառնա լիովին անվճարունակ։
Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը հաստատել է, որ Սպիտակ տան ռազմավարությունը հիմնված է Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու վրա։ Նա նշել է, որ ծրագիրը չի նախատեսում ամերիկյան զորքերի տեղակայում Վենեսուելայի տարածքում, սակայն ենթադրում է նավթակիրների և տանկերների տեղաշարժի խիստ վերահսկողություն։ Ուիքերի ձևակերպմամբ՝ «ԱՄՆ-ը թույլ չի տա, որ որևէ նավ ուղղություն վերցնի դեպի Հավանա կամ նավթը անվճար կերպով տրամադրվի Չինաստանին»։ Նա հավելել է, որ Վենեսուելան այլևս չի կարող նույնիսկ նավթ արդյունահանել, քանի որ այն պահելու տեղ պարզապես չկա։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...