Ահմադ ալ-Շարան ներկայացրել է Սիրիայի նոր ազգային արժույթը

Սիրիայի Նախագահ Ահմադ ալ-Շարան պաշտոնապես ներկայացրեց նոր ազգային արժույթը: Նոր թղթադրամների վրայից հանվել են Ասադ ընտանիքի նկարները: Սիրիայի նոր թղթադրամների գույները բավական վառ են, վրան տարբեր պատկերներ են բամբակ, թութ, ձիթապտուղ, ցորենի հասկ, վարդ:


Նախագահ ալ-Շարան հայտարարեց, որ այս փոփոխությունը նշանավորում է դարաշրջանի ավարտը և նոր փուլի սկիզբը Սիրիայի համար՝ ընդգծելով, որ հին արժույթից զրոների հեռացումը պարզեցնում է գործարքները, բայց ինքնին չի բարելավում տնտեսությունը: Նա ընդգծել է, որ տնտեսական աճը կախված է արտադրության աճից, գործազրկության կրճատումից և բանկային կայուն հատվածից։


Նախագահ ալ-Շարան կոչ արեց հանգստության անցումային շրջանում՝ վստահեցնելով քաղաքացիներին, որ հին թղթադրամները կփոխանակվեն աստիճանաբար՝ համաձայն ժամանակացույցի: Սիրիայի ժառանգությունը արտացոլող նոր թղթադրամները նախատեսված են առևտուրը հեշտացնելու, դոլարից կախվածությունը նվազեցնելու և սիրիական ֆունտի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։

Քաղաքականություն