Օդի որակի խնդիրը Երևանում քննարկվում էր դեռևս 80-ականներին. Ավինյան
Մեր նախընտրական ծրագրում առաջին կետը, որ գրել էինք օդի որակի վերաբերյալ, այն էր, որ մենք Երևան քաղաքում բոլոր վարչական շրջաններում տեղադրելու ենք օդի որակի չափիչ սարքեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ, Երևանի քաղաքապետարանի պահանջով, կառուցապատողների մոտ մոտավորապես 180 սարք է դրած, որը փակում է ամբողջ քաղաքը, և մենք սկսել ենք մանրամասնորեն տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքում: Օդի որակի խնդիրը Երևան քաղաքում քննարկվում էր դեռևս 80-ական թվականներին»,-ասել է Ավինյանը:
Քաղաքապետի խոսքով` օդի որակի խնդիրը շատ սեզոնային բնույթ է կրում և հիմնականում պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով` այն առումով, որ Արարատյան գոգավորության հատվածում գտնվող բոլոր քաղաքները ունեն նմանատիպ պրոբլեմ նոյեմբերից մինչև մարտ ամիսներ: Նա նաև նշել է, որ օրինակ այսօր օդի որակը բարելավվել է, որովհետև «հյուսիսային քամին որոշ չափով մաքրել տարել է»:
«Հենց էս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, օդի որակը լավ մակարդակում է գտնվում, բայց նույնքան ավտոմեքենաներ, նույնքան հանքերը, շինարարությունը նույն ձևով, նույն ծավալի աշխատում են: Գործոնների 80%-ը պայմանավորված են աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով»,-ասել է քաղաքապետը:
Խոսելով խնդրի լուծման մասին նա, մասնավորապես, նշել է. «Իրականում բարդ խնդիր է և ամենաբարդ լուծումներն է պահանջում: Հիմնական լուծումները ենթադրում են Երևան քաղաքից դուրս մեծ ծավալի մշտադալար, հարյուրավոր և միգուցե հազարավոր հեկտարների հասնող կանաչապատ պատնեշներ ստեղծելը»:
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ-ը՝ այս տարվա կոռուպցիայի դեմ պայքարի մասին. աննախադեպ մեծ թափ է հավաքել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջ...
Օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները. Լևոն Ազիզյանը՝ Երևանի, Թբիլիսիի, Բաքվի մասին
Քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը,...
Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան
Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...