Կոռուպցիայի դուռը փակելու համար պետք է հստակ չափորոշիչներ դնել ղեկավարի առաջ. Գեղամ Նազարյան
Կոռուպցիայի դուռը ամուր փակելու համար պետք է հստակ չափորոշիչներ դնենք յուրաքանչյուր ղեկավարի առաջ: Եթե նորմերից մեկը խախտվի՝ ղեկավարը պետք է ինքնուրույն ազատ որոշում կայացնելու իրավունք չունենա. պետք է առաջնորդվի նորմերով, որն իրեն կտրամադրեն որևէ կառույցից: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Գեղամ Նազարյանը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանել է, որ իրենք այդ գործիքը չեն տալիս համայնքի ղեկավարին` անդրադառնալով ղեկավարների իրավասություններին.
«Համայնքի ղեկավարն ինքնակամ օրինականացման ունեցել է այն օրվանից, երբ օրենքը որոշել է, որ համայնքի ղեկավարն ինքն է անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր տրամադրողը»: Նա նշել է, որ ամեն դեպքում համայնքն ունի ավագանի, և որոշակի լիազորությունների շրջանակում իրենք կարող են իրենց գործառույթները կարգավորել:
«Իմ կարծիքով, այսօր փաստաթղթավորված կա այն ամենը, ինչը որևէ մեկի մոտ մտահոգություն է առաջացնում, թե համայնքի ղեկավարը կարող է կամայականություն ունենալ»,-ասել էնա:
Անդրադառնալով հատակագծերին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ քաղաքացիների մոտ ընկալումն այլ կերպ է: Մտածում են՝ եթե կառուցել են ինքնակամ կառույց ու դիմել, ուրեմն դա պարտադիր օրինականացման ենթակա է:
«Մենք պետք է այս ընկալման մեջ գտնենք՝ որտեղ է արդարացի, և որտեղ ոչ արդարացի պատկերացումը. ամեն դեպքում ՀՀ-ում չկա այնպիսի խոշորացված համայնք, որ միկրոռեգիոնալ հատակագծերը հաստատված չլինի»,- ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադա...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնողներին և ժողովրդին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրությա...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում...