Աննա Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ
Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում գրառմամբ անդրադարձել է Լևոն Թոքմաջյանի՝ Պարույր Սևակի քանդակի շուրջ բարձրացած աղմուկին ու քննադատություններին, այս համատեքստում հրապարակելով համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի նկար և գրել.
«Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։
Բոլորը տձեւ են, տգեղ, անհասկանալի։ Որեւէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտների հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիսզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում եւ ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։
Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու եւ գորիլայի միջեւ մի բան։ Ինչու, որովհետեւ նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։
Լեւոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սեւակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում։ Եւ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։
Դրա համար էլ Լեւոն Թոքմանջյա’նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորեւ բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։
Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձեւ եւ անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, եւ առհասարակ մարդու էլ նման չէ»,- գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ արձանը քանդակագործի նվերն էր Զանգակատուն գյուղի դպրոցին: Այն բացման օրվանից լայն քննադատությունների կենտրոնում էր հայտնվել: Արձանը հեռացնելու որոշում է կայացվել:

Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվել
2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացո...
Դաժան սպանություն Գյումրիում․ որդին սպանել է հորն ու մորը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել: Կայքի տեղեկություններով՝ որդին սպան...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։«APA -Economics»-ը, հղում անել...