Լիտվայի ԱԳ նախարարը առաջարկել է սահմանային բանակցություններ սկսել Բելառուսի հետ

Վիլնյուսը պատրաստ է սկսել բանակցություններ Մինսկի հետ սահմանային իրավիճակի կարգավորման շուրջ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը LRT-ի եթերում։


«Սահմանային կարգավորման խնդիրների լուծման համար մենք առաջարկում ենք երկխոսություն Լիտվայի հատուկ հանձնարարություններով դեսպանի մակարդակով, որի առջև հենց այդ խնդիրը կդրվի», – ասել է նա։


Ավելի վաղ Վիլնյուսը հրաժարվում էր այս հարցով քաղաքական մակարդակով շփումներից Մինսկի հետ՝ սահմանափակվելով միջգերատեսչական համագործակցությամբ։


Լիտվան նոյեմբերի 20-ի գիշերը բացել է Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու անցակետ։ Հոկտեմբերի վերջին դրանք փակվել էին մեկ ամսով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Վիլնյուսը մեղադրում էր Մինսկին այն բանում, որ հարևան երկրից, իբր, մետեոզոնդեր են հայտնվում մերձբալթյան հանրապետությունում։ Բելառուսի տարածքում գտնվում են ավելի քան հազար բեռնատարներ՝ լիտվական գրանցմամբ։


Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ընդգծել էր, որ դրա պատճառը Վիլնյուսի՝ քաղաքական մակարդակով երկխոսությունից խուսափելն է։

Քաղաքականություն