Թրամփը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին մրցանակով
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պարգևատրվել է ՖԻՖԱ-ի առաջին խաղաղության մրցանակով։ Մրցանակը հանձնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն՝ Վաշինգտոնում կայացած Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ։
ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ Թրամփին մրցանակը շնորհվել է աշխարհում խաղաղության հաստատման և միասնության ամրապնդման ուղղությամբ նրա բացառիկ գործողությունների համար։
«Սա Ձեր մրցանակն է, սա Ձեր խաղաղության մրցանակն է։ Այստեղ նաև գեղեցիկ մեդալ կա Ձեզ համար, որը Դուք կարող եք կրել ամենուր, որտեղ կգնաք»,- նշել է Ինֆանտինոն։
Դոնալդ Թրամփը պարգևն անվանել է իր կյանքի մեծագույն մրցանակներից մեկը։
«Մենք միլիոնավոր կյանքեր ենք փրկել ամբողջ աշխարհում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, աշխարհն այժմ ավելի անվտանգ է»,- ասել է Թրամփը։
ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակի շնորհման ընթացքում էկրանին ցուցադրվել են տարվա ընթացքում խաղաղության հաստատման ուղղությամբ Դոնալդ Թրամփի կատարած գործողությունները։
Նշվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրի մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր։ Որպես վկա հռչակագիրը ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. մանրամասներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբե...
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 6-ին
Rate.am-ում դեկտեմբերի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրա...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. մանրամասներ
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի...