ԵՄ իշխանությունները տեխնոլոգիական ընկերությունների վրա կիրառում են անիրագործելի կանոններ. Դուրով
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները տեխնոլոգիական ընկերությունների վրա կիրառում են անիրագործելի կանոններ։
«ԵՄ-ն կիրառում է անիրագործելի կանոններ՝ պատժելու այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են լուռ սահմանափակել խոսքի ազատությունը։ Մենք նույնը տեսանք Ֆրանսիայում՝ անհիմն «քրեական հետաքննություն», իսկ հետո հետախուզական ծառայությունները առաջարկեցին իրենց օգնությունը, եթե Telegram-ը լուռ գրաքննի խոսքը Ռումինիայում և Մոլդովայում», - գրել է Դուրովը X-ում։
Նշենք, որ մեկ օր առաջ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն հայտարարել էր, որ ԵՄ իշխանությունները X-ին տուգանել են 120 միլիոն եվրոյով՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։ Նա նշել է, որ որոշումը կապված չէ հարթակում գրաքննության կամ բովանդակության մոդերացիայի հետ։ Ռենիեն պարզաբանել է, որ սա առաջին անգամն է, որ տուգանք է կիրառվում այս օրենքի համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. մանրամասներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբե...
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 6-ին
Rate.am-ում դեկտեմբերի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրա...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. մանրամասներ
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի...