2026 թվականից իրականացնելու են ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ. Արփինե Սարգսյան
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։
Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով դրա ռազմավարական և գիտական առավելությունները։
«Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար նաև կանխատեսելի գնահատական է մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանի միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում՝ երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովումն է»,- վստահեցնում է նախարարն ու հավելում՝ 2026 թվականից իրականացնելու են ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. մանրամասներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբե...
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 6-ին
Rate.am-ում դեկտեմբերի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրա...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. մանրամասներ
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի...