Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել. Եվրոպական երկրներ
Եվրոպական երկրները գնալով ավելի հակված են կարծելու, որ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է «Պաիս» թերթը։
Թերթի տվյալներով՝ Եվրոպայում աճում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի անզորության զգացումը։ Այն նշում է, որ եվրոպական երկրները հատկապես մտահոգված են անվտանգության երաշխիքներով և աճում է այն համոզմունքը, որ Ուկրաինան «կարող է ստիպված լինել» խոշոր տարածքային զիջումներ անել։
«Բրյուսելում ոչ ոք, ոչ էլ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներից ոչ մեկը հրապարակայնորեն չի ընդունում սա։ Սակայն այս գաղափարը սկսում է տարածվել՝ աննկատ, որպես չարյաց փոքրագույնը», - նշում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...