ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների վարորդական վկայականները փոխադարձորեն կճանաչվեն. մանրամասներ
Կառավարության՝ դեկտեմբերի 4-ի նիստի չզեկուցվող որոշման նախագծերի թվում ներառված է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու որոշման նախագիծը:
Նշվում է՝ Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի տրամադրած վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը կկարգավորի Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։ Հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով:
Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Նշվում է, որ ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ հուշագրի վավերացումը կնպաստի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Այս տարվա բյուջեի ավելացած մասն ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ գոհ է ԱԺ-ի հետ կառավա...
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում աղքատության պատճառը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսել է աղքատության խնդրի մասին՝ շեշտելով՝ կա աղքատության խնդիր։«Ժամանակն է, ի վերջո,...
Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին
Լցանավերի վրա հարձակումները, նույնիսկ ոչ թե չեզոք ջրերում, այլ մեկ այլ պետության՝ երրորդ պետության հատուկ տնտեսական գոտո...
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ վերացնելով Եվրոպայի վերջին...