Թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանից 3-րդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ 6-ամսյա քվոտա սահմանվեց։
Քվոտան կգործի դեկտեմբերի 5-ից և ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 5-ը։ Այն կկիրառվի ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների դեպքում։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշումն ընդունեց այն մասին, որ թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումը և արտահանումը կազատականացվեն։ Խոսքն այն ապրանքների մասին էր, որոնցում թանկարժեք մետաղների բաղադրությունը չի գերազանցում 2 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Այս տարվա բյուջեի ավելացած մասն ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2026թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ գոհ է ԱԺ-ի հետ կառավա...
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում աղքատության պատճառը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսել է աղքատության խնդրի մասին՝ շեշտելով՝ կա աղքատության խնդիր։«Ժամանակն է, ի վերջո,...
Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին
Լցանավերի վրա հարձակումները, նույնիսկ ոչ թե չեզոք ջրերում, այլ մեկ այլ պետության՝ երրորդ պետության հատուկ տնտեսական գոտո...
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը՝ վերացնելով Եվրոպայի վերջին...