Շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին. մանրամասներ
Շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին: Այս մասին հայտնում են օդանավակայանից։:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։
ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ով ավելացնելով օդանավերի ընդհանուր տեղաշարժերի քանակը, նվազեցնել գերբեռնվածությունը և ավելացնել օդանավակայանի կողմից սպասարկվող օդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը: Այն կշահագործվի ծանր բեռնատար օդանավերի տեղաշարժի համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ։
Նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ։





























