Գերմանիան Թուրքիային Եվրամիությանը միանալու նոր հնարավորություն է խոստացել. մանրամասներ

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Թուրքիային Եվրամիությանը միանալու նոր հնարավորություն է առաջարկել, հաղորդում է Handelsblatt-ը։


«Եկել է նոր գլուխ բացելու ժամանակը»,- Բեռլինում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վադեֆուլը։


Ըստ Վադեֆուլի՝ Թուրքիան «առանցքային գործընկեր» է դարձել բազմաթիվ ոլորտներում։ Նա հիշեցրել է նաև Թուրքիայի դերը Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտություններում։


Ֆիդանը, իր հերթին, մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Եվրամիությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը, և «Անկարան կձգտի կատարել բոլոր անհրաժեշտ պահանջները»։


Նա հավելել է, որ անդամ պետություններին ընդունելու ԵՄ չափանիշները խնդիր չեն։


«Խաղի կանոնները անհրաժեշտ է հարգել»,- հայտարարել է Ֆիդանը։


Միաժամանակ նա նշել է, որ բանակցությունները ներկայում փակուղու մեջ են, և անհրաժեշտ է կրկին քննարկել այդ հարցերը, ինչպես նաև կարգավորել Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները։

Քաղաքականություն

Պատահարներ