Այսօր նախատեսվում է Վիկտոր Օրբանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ այսօր Մոսկվայում պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հունգարիա նավթի և գազի մատակարարման, նաև Ուկրաինայում խաղաղության ջանքերի վերաբերյալ քննարկումների համար։


«Ես գնում եմ Մոսկվա, որպեսզի համոզվեմ, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»,– ասել է Օրբանը։


Ուկրաինայի խաղաղության գործընթացին վերաբերող հարցին պատասխանելով՝ նա նշել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։


Վաշինգտոնում դեռ շաբաթներ առաջ  կայացած Դոնալդ Թրամփի և Վիկտոր Օրբանի հանդիպումից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ հաջորդ տարի Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները ժամանակավորապես չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցների։

Քաղաքականություն

Պատահարներ