ՊՆ-ը ասում էր՝ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ 1 սմ խախտեն, կիրառվելու է ուժ. մեր ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ. Վանեցյան
Մենք հիմա ԱԺ-ում քննարկում ենք Կառավարության ծրագիր, ունենում ենք բանավեճեր, բանը հասնում է մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ: Մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ, և մինչև հիմա մենք տեղյակ չենք՝ արդյո՞ք Սյունիքը կտրված է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրությանը, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
«Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ 1 սմ խախտեն, կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու: Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ: Կուզեի՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնար այս հարցին՝ ասելով՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,-ասաց նա՝ դիմելով դահլիճում գտնվող վարչապետին ու պաշտպանության նախարարին:
Նա նշեց, թե երեկ ԱԺ-ում հայտարարություններ են եղել, որոնցով սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվել է ծանր հանցագործությունների մեջ: «Մեկը պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճան լինելը: Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, և այդ ժամանակահատվածում բազմաթիվ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից, որոնց անձամբ ճանաչում եմ»,-ասաց նա:
Ըստ Վանեցյանի՝ կառավարության 5-ամյա ծրագրում լավ գաղափարներ կան, սակայն չկա երաշխիք, որ այդ ծրագիրը կատարվելու է: «Նման եզրահանգման հիմք են տալիս երկրում այսօր առկա մթնոլորտն ու հասարակական տրամադրությունները, նման եզրահանգման հիմք է տալիս գործող իշխանությունը, որն ինչքան ուժ ունի, չի հասկանում: Այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀ-ում լրագրողների, պատգամավորների, համայնքապետների և մյուսների հանդեպ, վախ չունենալու արդյունք է. վախ չունեն, որովհետև չեն հասկանում: Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կանգ առեք, ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպի մի նոր ու վտանգավոր ծուղակ: Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է»,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
Չե՞ք նկատել, որ այլեւս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկիացիայի եւ դելիմիտացիայի մասին. Փաշինյան
Ի սկզբանե նաեւ դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան...
Բանակի գեներալի հետ նման ձևով խոսելը մեղմ ասած անհայրենիք լակոտություն է․ Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակի գեներալի հետ նման...