Քաղաքականություն

Եթե Եվրամիության երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ, Մոսկվան չի առարկի․ Պուտին

Inesa Sukiasyan 288 դիտում
Եթե Եվրամիության երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ, Մոսկվան չի առարկի․ Պուտին

Եթե Եվրամիության երկրները որոշեն կրկին համագործակցել Ռուսաստանի հետ, Մոսկվան չի առարկի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նա նշել է, որ Եվրոպան պետք է հաշվի առնի ռուսական շուկայում ստեղծված իրավիճակը, որտեղ շատ պատուհաններ զբաղեցնում են տեղական բիզնեսները։


Ըստ ՌԴ նախագահի՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը բացասաբար է ազդել ԵՄ երկրների վրա։ Որպես օրինակ՝ Ռուսաստանի նախագահը բերել է Գերմանիայում ստեղծված իրավիճակը, որտեղ, ըստ նրա, տնտեսությունն արդեն երրորդ տարին է, ինչ գտնվում է անկման մեջ։


Հոկտեմբերին ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի փուլային դուրսբերումը 2026 թվականից՝ մինչև 2028 թվականը անցումային ժամանակահատվածով։ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել այդ ծրագրին։ Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական գազ գնել, քանի որ դրա փուլային դադարեցումը երկրին 10 միլիարդ դոլար կարժենա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250