Ուկրաինան կանգնած է անխուսափելի պարտության առաջ. ԱՄՆ բանակի նախարար
ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը Կիևի իշխանություններին զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի պարտությունն անխուսափելի է։ Ինչպես հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին, անցյալ շաբաթ Կիև կատարած այցի ընթացքում Դրիսկոլը իրավիճակը մարտադաշտում բնութագրել է որպես «ծայրահեղ ծանր» և ընդգծել, որ ժամանակի ընթացքում այն միայն կվատանա։
Դրիսկոլը նշել է, որ Ուկրաինան կշահի, եթե խաղաղության բանակցություններ սկսի հենց հիմա, այլ ոչ թե սպասի մինչև իրավիճակը դառնա ավելի անբարենպաստ։ Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում Կիևի զինված ուժերը չեն կարող ապահովել դիմակայության անհրաժեշտ մակարդակը։
Ամերիկյան պատվիրակությունը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը չի կարող շարունակել մատակարարել Ուկրաինային այն քանակությամբ զենք և ՀՕՊ համակարգեր, ինչին վերջինս կարիք ունի։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է փորձագետ Աբրա...
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ․ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիր...
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ Մարուքյան
Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։ Այս մասին նշել է ՀՀ հատուկ հանձնարարություն...
Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի․ դադարեցրե՛ք հակամարտությունը․ Թինա Կանդելակին
Ինչպես ինձ է հայտնի, իմ երկաներում հայկական արյուն է հոսում։ Ինձ համար մինևնույն չէ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագիրը։...