Ես չեմ մեկնաբանում և ոչ ոք չպետք է մեկնաբանի. Ուշակով
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի այցի վերաբերյալ, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ երկու կողմերի միջև շփումները շարունակական են, և այցի կազմակերպման շուրջ աշխատանքները ընթանում են։
Ուշակովը նաև անդրադարձել է լրատվամիջոցներում հայտնվող «արտահոսքերին», որոնք, ըստ նրա, իբր ներկայացնում են Ուիթքոֆի հետ ունեցած զրույցների բովանդակությունը։ ՌԴ նախագահի օգնականը ընդգծել է, որ այս հրապարակումների նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման գործընթացին խոչընդոտելն է։
«Անհասկանալի է, թե որտեղից են լրատվամիջոցները ստանում Մոսկվայի և Վաշինգտոնի հեռախոսազրույցների մասին տեղեկատվությունը։ Ոմանք ինչ-որ բան արտահոսում են, ոմանք՝ լսում, բայց ոչ մենք»,- ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ Ուիթքոֆի հետ հեռախոսազրույցները բավականին հաճախակի են, սակայն Ռուսաստանը չի տարածում նման գաղտնի զրույցների մանրամասները․
«Զրույցների էությունը գաղտնի է, և ես չեմ մեկնաբանում։ Եվ ոչ ոք չպետք է մեկնաբանի»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Դիմորդները ճիշտ են, նախարարությունը՝ սխալ. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.Ընդունելության քննությունների թնջուկի հետ կապված այսօր զ...
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:«Ղեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպես կասեր դասականը՝ մարդիկ իրենց համար հով լռված են». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից կրկին անդրադարձավ խնդրին, որ արդբեջանական զինուժի հարյուրավոր զինծառայողներ գ...