Քաղաքականություն

Ապահովագրված քաղաքացիները տարին մեկ անգամ կանցնեն պարտադիր հետազոտություն․ Անահիտ Ավանեսյան

Inesa Sukiasyan 2,350 դիտում
Ապահովագրված քաղաքացիները տարին մեկ անգամ կանցնեն պարտադիր հետազոտություն․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է՝ ապահովագրված անձը ինչպես է օգտվելու ապահովագրությունից։


«Նախ, տարբերակենք երկու առանձին դեպք։ Առաջինը, դա հրատապ, անհետաձգելի, շտապ օգնության կարիքն է, որի մասին հետո կխոսեմ։ Հիմա գանք այն դեպքերին, երբ մարդը ունի որոշակի գանգատներ։ Ինչպե՞ս պետք է նա սկսի իր ուղին առողջապահական համակարգում։ Ֆիքսում ենք մի բան, որ առաջին նրա կոնտակտը ամբուլատորիան և պոլիկլինիկան են։ Պետք է դիմել ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Առաջին այս էտապից հետո, եթե ընտանեկան բժիշկը, թերապևտը, մանկաբույժը կարիքը և ցուցումը տեսավ, արդեն ուղղորդելու է հետագա բուժօգնությանը։ Եթե կարիք լինի անցնելու հավելյալ հետազոտություններ, կամ կարիք լինի ուղեգրվելու հիվանդանոցային բուժօգնություն ստանալու, այս օղակը՝ առաջնային օղակը, ուղեգրումների միջոցով արդեն կուղղորդի հաջորդիվ բժշկական ծառայություններ ստանալու»,-նշեց Ավանեսյանը։


Նախարարի խոսքով՝ համակարգում ներառված քաղաքացիները ապահովագրության շրջանակում հնարավորություն, այնուհետև նաև պարտավորություն են ունենալու տարին մեկ անգամ անցնելու պարտադիր հետազոտություն և օգտվելու սքրինինգային ծրագրերից։


«Այս դեպքում դուք կստանաք հաղորդագրություն, կգրանցվեք պոլիկլինիկայում, ամբուլատորիայում և կանցնեք ձեր տարեկան այս անհրաժեշտ կանխարգելիչ բուժծառայությունները»,-ասաց նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250