Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջան հնարավոր այցի և գերիների վերադարձի մասին

Edita 22 դիտում
Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջան հնարավոր այցի և գերիների վերադարձի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից պաշտոնական հրավեր չի եղել, բայց եթե դա տեղի ունենա, նա կքննարկի այցը։ «Քննարկել» ասում եմ՝ դա չի նշանակում, որ անպայման կգնամ», – հավելել է նա՝ արձագանքելով հարցին, թե նորմա՞լ է այցելել Ադրբեջան գերիների առկայության դեպքում։


Սիմոնյանը հիշեցրել է, որ պատերազմից հետո Հայաստանը ունեցել է շուրջ 200 գերի, իսկ այժմ հաստատված գերիների թիվը 23 է։ «Վստահ եմ, որ շարունակվող քայլերի շնորհիվ բոլոր գերիները կվերադառնան, այդ թվում՝  Ղարաբաղի նախկին ղեկավարները», – ընդգծել է նա։


ԱԺ նախագահը հավելել է, որ լավատեսությունը հիմնված է փորձի վրա. նախկինում տասնապատիկ շատ գերիներ ունեինք, այժմ՝ շատ քիչ, և իշխանությունները ջանքեր են գործադրում նրանց վերադարձի համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250