Ուկրաինայի կարգավորման ծրագիրը պետք է արժանանա Ռուսաստանի համաձայնությանը
ԱՄՆ-ում նշել են, որ Ուկրաինայի շուրջ մշակվող կարգավորման ցանկացած նախաձեռնություն կարող է առաջընթաց գրանցել միայն այն դեպքում, եթե համաձայնություն տա նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գնահատում է, որ ներկայում գտնվում է համագործակցության համար բավարար վիճակում, սակայն անհրաժեշտ է, որ ծրագրում ընդգրկված բոլոր դրույթները համաձայնեցվեն գործընկերների հետ։ Լևիթն ընդգծել է, որ գործընթացում կարևոր է ապահովել նաև Մոսկվայի համաձայնությունը, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը պետք է ընդունի առաջարկվող պայմանները։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ գովասանքի է արժանի» այն ջանքերի համար, որոնք նա գործադրում է երկու կողմերին՝ Մոսկվային և Կիևին , ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մասնագետների խումբ է մեկնել Թեհրան՝ օդանավակայանում հսկողություն իրականացնելու համար․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմ...
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ մի...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Կրեմլը` Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախա...