«Հրապարակ». Սերժ Սարգսյանը երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլեւ երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։
«Եթե այդպես եք ուզում` այո, շատ վաղ։ Ինչ է` պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում ու կայքերում, քան մեր այդ այցը։
Անգամ Գալուստ Գրիգորիչն էր այդ օրը պահանջված, ներկաներս մի գլուխ իրար հարցնում էինք` որ էսքան շատ էինք, ինչի՞ 4 հազար ձայն չհերիքեց պառլամենտ մտնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական զրուցակիցը:
Սերժ Սարգսյանը մինչ Բադեն-Բադեն մեկնելը, փաստորեն, հավաք է արել ու 2 մեսիջ-կենաց հղել իր թիմին, մեկը՝ Արցախի, մյուսը` Ռոբերտ Քոչարյանի մասով։ «Արցախի հարցով ասաց` մաքսիմալ աչալուրջ եւ զգոն լինենք, Քոչարյանի մասով ասաց, որ աջակցելու ենք, անելու ենք մեզնից կախվածը, որ հետապնդումը դադարեցվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...