Սպորտ
Նա այն մարդն է, որը «գահընկեց» կանի Թոփուրիային․ UFC-ի նախկին չեմպիոնը` Ծառուկյանի մասին
Ofelya
UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի մարտիկ Հենրի Սեխուդոն արձագանքել է Դոհայում անցկացված մրցաշարի ընթացքում Արման Ծառուկյանի տպավորիչ հաղթանակին։ Սեխուդոն վստահեցրել է, որ հենց Ծառուկյանն է այն մարզիկը, ով կարող է հաղթել Իլիա Թոփուրիային։
«Արման Ծառուկյանն ընդդեմ Իլիա Թոփուրիայի․ սա միակ մենամարտն է, որն իմաստ ունի թեթև քաշային կարգի տիտղոսային մրցավազքում։ Նշանակե՛ք այդ մարտը։ Ծառուկյանի կողմից սա անթերի ելույթ էր։ Նա այն տղամարդն է, որը գահընկեց կանի Թոփուրիային»,– գրել է Սեխուդոն սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել նորզելանդացի Դեն Հուքերին։ Սա նրա 23-րդ հաղթանակն է խառը մենամարտերում անցկացրած 26 մենամարտերից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0