Իլիա, որտե՞ղ ես. Արման Ծառուկյանը Հուկերին հաղթելուց հետո դիմել է գործող չեմպիոնին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում Դեն Հուկերին խեղդող հնարքով հաղթելուց հետո դիմել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային։ Այս մասին է գրում tert,am-ը: 


«Շատ շնորհակալ եմ Կատարին և UFC-ին այս հնարավորության համար։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր եկել էին աջակցելու ինձ։ Այստեղ մենամարտելը մեծ պատիվ է։ Շնորհակալություն Դենին. նրա շնորհիվ ես այս տարի մենամարտ ունեցա։ Ոչ ոք չկար։



Կա միայն մեկ հավակնորդ… Իլիա, որտե՞ղ ես, եթե այստեղ ես, դուրս արի ։ Մի՛ անցկացրու հեշտ մենամարտեր։ Արի՛ մրցիր ինձ հետ։ Ես պետք է պայքարեմ չեմպիոնական գոտու համար։ Հունվարի վերջին պատրաստ կլինեմ, ուղարկե՛ք պայմանագիրը։



Դենը լավ մրցակից է՝ ուժեղ հարվածային տեխնիկայով, բայց ես այդ ամենին հանգիստ դիմակայեցի։ Իմ հարվածային տեխնիկան և ըմբշամարտը այլ մակարդակի վրա են։ Ես հաստատ կդառնամ չեմպիոն և կգերազանցեմ UFC-ի բոլոր ռեկորդները։ Ես շատ ջանասիրաբար եմ աշխատում և մարզվում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ սրան։ Շուտով ամեն ինչ իր պտուղները կտա», — ասել է Արման Ծառուկյանը մենամարտից հետո։



Հիշեցնենք, որ առաջին ռաունդն անցավ Արմանի ընդգծված առավելությամբ, իսկերկրորդում Ծառուկյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց նորզելանդացու գլխին, ինչից հետո խեղդող հնարքով հասավ հաղթանակի։


Քաղաքականություն