Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում, որը անցկացվում է Մարզահամերգային համալիրում՝ լրագրողների համար փակ ռեժիմով։ Միջոցառմանը մասնակցել են նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ։
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրապարակած կարճ տեսանյութից պարզ է դառնում, որ վարչապետը իր խոսքում անդրադարձել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունն ապահովելու իրավունքին, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը։
«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամնվերով»,– նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է. «Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայ արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում․ Պեսկով
Հայ ապրանք արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն, «Вести» լրատվական ծառա...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մ...
«Փաստ». Նախկին վարչապետները հանդիպել են
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երեւանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգ...
Վարչապետը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությամբ հանդես կգա
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չի հերքել այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով...