Ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է․ Վահանգն Ալեքսանյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.
«Ապշած եմ ուղղակի
Այսինքն ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։
Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում։
Կարծում եմ պարոն Սամվել Կարապետյանը, պարոն Նարեկ Կարապետյանը և նրանց թիմի մյուս անդամները պիտի գոնե փորձեն պատասխանել, թե ո՞նց է այսպես ստացվել»։





























