Սպորտ

Ռոնալդուն հայտարարություն է տարածել Թրամփի հետ հանդիպելուց հետո

Ofelya 567 դիտում
Ռոնալդուն հայտարարություն է տարածել Թրամփի հետ հանդիպելուց հետո

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ նոր սերունդներին ոգեշնչելու նպատակով։ Նա կարևորել է խիզախության, պատասխանատվության և կայուն խաղաղության վրա հիմնված ապագայի ձևավորումը։


Հավելենք՝ ԱՄՆ նախագահը Ռոնալդուին Սպիտակ տանը հյուրընկալել է երեքշաբթի օրը։


«Շնորհակալ եմ Ձեզ, պարոն նախագահ, հրավերի, ինչպես նաև այն ջերմ ընդունելության համար, որին Դուք և առաջին տիկինն արժանացրիք ինձ և իմ ապագա կնոջը՝ Ջորջինային։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ, և ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նոր սերունդներին ոգեշնչելու՝ կառուցելու այնպիսի ապագա, որը հիմնված կլինի խիզախության, պատասխանատվության և կայուն խաղաղության վրա»,– գրել է Ռոնալդուն սոցցանցերում։


Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի կրկնակի հաղթող և ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250