Քաղաքականություն
Հայաստանյան բանտերում կընդլայնվի տեսախցիկների կիրառումը
Հայաստանը բանտերում կընդլայնի տեսախցիկների կիրառումը։ Կառավարության այսօրվա որոշմամբ տեսախցիկներ գնելու համար 27.1 մլն դրամ կհատկացվի։
Կառավարության պարզաբանման մեջ նշվում է, որ տեսախցիկների ավելացումը կօգնի կանխել կալանավորների շարքում իրավախախտումները, անօրինական իրերի անցկացումը, ինչպես նաև կբարձրացնի բանտապահների հաշվետվողականությունը։
Արդարադատության նախարարությունը տեսախցիկների կիրառումը բացատրում է բանտերի շենքերի մակերեսների ավելացմամբ և դրանցով պայմանավորված՝ կալանավորների նկատմամբ վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաջիկստանի կողմն անտեսում է սահմանին կրակի դադարեցման պահանջները. իրավիճակը լարված է
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Edita