Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլյան գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ժամանակի ընթացքում կրել են որոշակի կորուստներ, ինչը, ըստ նրա, պահանջում է նոր և ավելի պահանջկոտ մոտեցում։
Էրդողանի խոսքով՝ Անկարան որդեգրել է կոշտ դիրքորոշում՝ վստահ լինելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի գործընթացը դուրս բերել փակուղուց և վերականգնել այն՝ ապահովելով ավելի լայն ու արդյունավետ համագործակցություն։
Նա ընդգծել է, որ ոչ միայն Թուրքիան, այլև Ստամբուլում գործող գործընկեր երկրները հետաքրքրված են գործընթացի թերացումների վերականգմամբ։ Նախագահի գնահատմամբ՝ մի շարք կարևոր հարցեր տարիների ընթացքում դուրս են մնացել օրակարգից կամ չեն ստացել ամբողջական լուծում, և այժմ անհրաժեշտ է միավորել ջանքերը՝ այդ բացերը լրացնելու և նախաձեռնությանը նոր շունչ հաղորդելու համար։





























