Քաղաքականություն

Երևանում քանդվելու է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը․ մանրամասներ

Inesa Sukiasyan 1 րոպե 835 դիտում
Երևանում քանդվելու է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը․ մանրամասներ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի երկրորդ մասնաշենքը կքանդվի։ Համապատասխան որոշումը ընդունվել է Երևանի ավագանու նոյեմբերի 18-ի նիստում։


Նշվում է, որ դրա տեղում նախատեսվում է նոր շենքի կառուցում: Որոշման նախագիծը ներկայացրել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


Նշենք, որ նախկինում ՀՀ կառավարությունը 750 միլիոն դրամ էր հատկացրել թանգարանի երկրորդ մասնաշենքի վերակառուցման և առաջին մասնաշենքի վերանորոգման համար, որը փակ է 2023 թվականի սեպտեմբերից։


2025 թվականի սեպտեմբերին թանգարանի տնօրեն Լուսինե Կարախանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ նախկինում հաստատված նախագծի համաձայն՝ երկրորդ շենքի պատերից մեկը պետք է ամրացվեր, սակայն ապամոնտաժման ժամանակ պարզվել է, որ պատը ենթակա է քանդման՝ սեյսմիկ կայունության վերաբերյալ սխալի պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250