Չինաստանը խիստ բողոք է հայտնել Ճապոնիային Թայվանի հարցում
Չինաստանի փոխարտգործնախարար Սուն Վեյդոնգը խիստ բողոք է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբերյալ վերջին հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ցզյանի խոսքով՝ Պեկինը պահանջում է, որ Ճապոնիան «խորապես մտորի իր պատմական հանցագործությունների շուրջ», դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և հրաժարվի սադրիչ քայլերից։ «Թայվանի հարցում կրակի հետ խաղացողները կկործանվեն դրա մեջ», — ընդգծել է նա։
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Տակաիչիի հայտարարությունները լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը, հակասում են Չինաստանի և Ճապոնիայի միջև կնքված չորս քաղաքական փաստաթղթերի ոգուն, ինչպես նաև միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին։ Պեկինը դրանք համարում է Չինաստանի ինքնիշխանությանը ուղղված մարտահրավեր և ներքին գործերին կոպիտ միջամտություն։
«Եթե Ճապոնիան համարձակվի ռազմական միջամտություն կատարել Թայվանի նեղուցում, դա կլինի ագրեսիա, և Չինաստանը կարձագանքի վճռական ուժով», — հավելել է Լին Ցզյանը։
Վերջին զարգացումները հետևում են Տակաիչիի հայտարարությանը, ըստ որի՝ հնարավոր չինական հարձակումն ընդդեմ Թայվանի կարող է ստեղծել իրավիճակ, որը կսպառնա Ճապոնիայի գոյատևմանը՝ հիմք տալով կիրառել կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք։ Պեկինը այս դիրքորոշումը որակել է որպես «չափազանց վտանգավոր» և «անթույլատրելի» միջամտություն։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդը կկայանա նոյեմբերի 19-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության քննություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կիմ Չեն Ընը 2-րդ անգամ է հանրության առջև հայտնվել դստեր հետ. ի՞նչ կարող է սա նշանակել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրորդ անգամ է հանրության առջեւ հայտնվել դստեր հետ: Նշվում է, որ ենթադրաբար, ն...
Փաշինյանը` Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...