Բոլոր խմբաքանակները ստուգվում են․ ՍԱՏՄ ղեկավարը՝ Իրանից ներկրվող սերուցքի մասին

Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը` անդրադառնալով լուրերին, թե Իրանից Հայաստան է ներկրվում անհայտ ծագման սերուցք, որը վտանգավոր է։


«Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային և ֆիզիկական զննում է իրականացվում։ Եթե Հայաստան ներմուծվող ապրանքները չունենան ԵԱՏՄ հավաստագիր, մենք այդ ապրանքն ուղղակիորեն թույլ չենք տա, որ մտնի մեր երկիր»,- նշեց Պետրոսյանը։


Նա նաև բացառեց, որ այսօր ապօրինի ճանապարհով Հայաստան կարող է ներմուծվել որևէ ապրանք։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե կա մեկը, ով տեղյակ է նման խնդրից, թող իրենց հայտնի այդ մասին, իրենք անպայման նմուշառում կվերցնեն, կստուգեն դրանց որակը։

Քաղաքականություն

Պատահարներ