Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:


1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով։


«Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը»,- հայտնեցին կոմիտեից:


Նշենք, որ օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի:


Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազի միջնորդությանը: Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:

Քաղաքականություն