Վարդան Ղուկասյանը դեռևս առանց բուժօգնության է ՔԿՀ-ում. Փոստանջյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Նա նշեց, որ իր պաշտպանյալին դեռևս չի տրամադրվում բուժօգնություն, չնայած նրան, որ նոյեմբերի 6-ից Ղուկասյանը դիմում-պահանջ է ներկայացրել պատկան մարմիններին։


Փոստանջյանը նշեց, որ արդեն մի քանի նամակ է ուղարկել դատախազ Աննա Վարդապետյանին։ «Քար լռություն է։ Նա լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում»,- ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։


Փոստանջյանը նշեց, որ շուրջ 22 օր իր պաշտպանյալը գտնվում է ապօրինի կալանքի տակ։


Փոստանջյանին տեղեկացրեցին, որ դատախազը տեղում չէ։ Նա պնդեց, որ փոխարինող նրան հանդիպի։

Քաղաքականություն