Հայաստանի դեմ գործարկվել է հիբրիդային պատերազմի տեղեկատվական սցենար. Նազելի Բաղդասարյան
Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։
Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր։
Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։
Այո՛, երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա։
Ի դեպ, նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում։
Երրորդ տարբերակ պարզապես չկա»,- գրել է Բաղդասարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի գործով շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ
Մենք հասկանում ենք, որ շատ ավելի մեծ ճնշում կա դատարանների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին...
Ի՞նչ է հաղորդել «Ալ Ջազիրա»-ն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից
Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի իշխանությունների թույլտվությամբ միջազգային լրատվամիջոցներից առաջինը քաթարա...
Ադրբեջանը Արցախից հետո փորձում է ՀՀ սահմանամերձ տարածքներ գրավել. Այվազյան
Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախա...
Թուրքիան մեր տնտեսապես ամենամեծ հարևանն է, ունենք հնարավորություն սահմանը բացելու․ Պապոյան
Շատ լավ է, որ Թուրքիան մեր՝ նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բա...