Քաղաքականություն
Հունգարիան կներգրավի ամերիկյան միջուկային վառելիք՝ համագործակցելով ԱՄՆ-ի հետ
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Բուդապեշտը և Վաշինգտոնը հասել են պայմանավորվածության՝ ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։
«Մենք կստորագրենք կարևոր միջկառավարական համաձայնագիր միջուկային էներգետիկայի համագործակցության մասին՝ իմ գործընկեր, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հունգարիան կգնի ամերիկյան միջուկային վառելիք»,- նշել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ փաստաթղթով նախատեսվում է նաև ամերիկյան տեխնոլոգիաների ներդրում, որոնք հնարավորություն կտան ապահով կերպով պահպանել օգտագործված միջուկային վառելիքը «Պակշ» ԱԷԿ-ի տարածքում։
Բացի այդ, ծրագրվում է կառուցել փոքր մոդուլային ռեակտորներ՝ էներգետիկ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյան էլ է մարդ, այ, եթե լիներ աստված, էդ սխալն իրեն թույլ չէր տա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ խաղաղապահները ապահովում են Ալմաթիի կարևոր օբյեկտների անվտանգությունը
WRed