Մենք մենակ չե՞նք թողնում նրանց․ հաղորդավարի Հայաստանի մասին հարցը՝ Ֆրանսիայի նախագահին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին:
«Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է հանդուրժողականության, ոգու, խաղաղության այս տարածաշրջանում համընդհանուր ձևի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հաղորդավարի ճշտող հարցին՝ մենք նրանց մենակ չե՞նք թողնում, պատասխանեց․ «Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Մենք չենք լքի Հայաստանը, մեր արժեքները և մեր սկզբունքները չեն կարող գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով։ Մի քանի օր առաջ ես ամբողջ գիշեր աշխատել եմ այդ հարցի շուրջ։ Իհարկե, եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, ուղիղ նայելով ձեր աչքերի մեջ և մեր բոլոր հայրենակիցների առջև, պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»:
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...