ԱՄՆ-ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ. Ջեյմս Օ’Բրայեն
ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։
Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը՝ խոսելով ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բելգիայի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին։
«Հանդիպումը նվիրված էր Հայաստանում ընթացող բարեփոխումներին, բայց մենք, իհարկե, կոչ ենք արել Հայաստանին շարունակել ճանապարհը դեպի խաղաղություն և փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
«Հայ–ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման լավագույն միջոցն է: Մասնավորապես, դա թույլ կտա բացել նոր առևտրային ուղիներ Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...