Քաղաքականություն

Չեմ մեկնաբանում ուժայինների գործողությունները. Խուդաթյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

Չեմ մեկնաբանում ուժայինների գործողությունները. Խուդաթյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

Պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողությունները չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով կիրակի Հովհաննավանքից քաղաքացուն բերանը փակած դուրս բերելու միջադեպին։


Նախարարը, ի տարբերություն իր որոշ գործընկերների, նշել է, որ տեսել է հրապարակված կադրերը։


«Այդ օրը Հովհաննավանքում չեմ եղել, Վաղարշապատում մասնակցում էի Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին»,– հավելել է Խուդաթյանը։


Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի շարք պաշտոնյաներ ավելի վաղ հայտնել էին, որ չեն տեսել միջադեպի տեսանյութը, որտեղ քաղաքացու բերանը փակում են, երբ նա հայտարարում է, թե Ստեփան Ասատրյանը կարգալույծ է հռչակված և իրավունք չունի պատարագ մատուցել։ Նման հայտարարություններ են արել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250