Դնեպրը ռմբակոծվել է․ կան զոհեր
Ապրիլի 16-ի երեկոյան Ռուսաստանը հարվածել է Դնեպր քաղաքին, հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 28 մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ռուսները խլել են երեք մարդու կյանք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Նախնական գնահատականներով՝ տուժել է 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ վնասներ են հասցվել տներին, ուսանողական հանրակացարաններին, ուսումնական հաստատությունների և սննդի ձեռնարկությունների շենքերին, ինչպես նաև ավտոմեքենաներին։ Անօդաչու սարքերի հարձակումների պատճառով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...