88 մլն դրամ. ծխախոտի օգտագործման համար տուգանվել են նաև պաշտոնյաներ

2022 թվականից ուժի մեջ է մտել բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի մասին դրույթը: Tert.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՆԳ նախարարություն՝ ճշտելու, թե քանի քաղաքացի ու օբյեկտի պատասխանատու է տուգանվել օրենքի ընդունումից հետո, և որքան է կազմում տուգանքի չափը:


Նախարարությունից պարզաբանել են, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 173․2-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ֆիզիկական և պաշտոնատար անձի, այլ ոչ թէ հանրային սննդի օբյեկտի նկատմամբ։ Հետևաբար, հանրային սննդի օբյեկտներում սույն հոդվածի հատկանիշներով նախատեսված իրավախախտումերի դեպքում պատասխանատվության ենթարկվում են ինչպես ֆիզիկական անձինք՝ սահմանափակման արգելքը խախտելու համար, այնպես էլ հանրային սննդի օբյեկտի կազմակերպչական կամ կառավարչական լիազորություններով պարտականություններով օժտված անձինք՝ որպես պաշտոնատար անձ։


«Այսպես, 2023թ-ի ընթացքում ընդհանուր առմամբ սույն հոդվածով պատասխանատվության է ենթարկվել 8,214 անձ, որից 7,838-ը որպես ֆիզիկական անձ, իսկ 376-ը՝ որպես պաշտոնատար անձ գումարը՝ 60.050.000 ՀՀ դրամ։ Ընդ որում 376 պաշտոնատար անձանցից 29-ի վերաբերյալ կիրառվել է կրկնակի պատասխանատվություն։


2024թ-ի ընթացքում ընդհանուր առմամբ սույն հոդվածով պատասխանատվության է ենթարկվել 3,370 անձ, որից 3,216-ը որպես ֆիզիկական անձ, իսկ 154-ը՝ որպես պաշտոնատար անձ գումարը՝ 27.750.000 ՀՀ դրամ։ Ընդ որում 154 պաշտոնատար անձանցից 37-ի վերաբերյալ կիրառվել է կրկնակի պատասխանատվություն»,- նշել են նախարարությունից:


Միաժամանակ, պարզաբանել են, որ ըստ հանրային սննդի օբյեկտների անվանումների՝ առանձին հաշվառումներ չեն իրականացվում։ Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ վերը նշված 376 2023թ և 154 2024թ պաշտոնատար անձինք, ովքեր ենթարկվել են պատասխանատվության, հանդիսանում են ոչ միայն հանրային սննդի օբյեկտների պատասխանատուներ, այլ նաև այլ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ։


Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն