Քաղաքականություն

Բելառուսը Լիտվայի սահմանային փակումը կոչել է սադրանք

Marine 1 րոպե 17 դիտում
Բելառուսը Լիտվայի սահմանային փակումը կոչել է սադրանք

Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը Լիտվայի կողմից սահմանային անցակետերի փակումը գնահատել է որպես «սադրանք»։ Նրա խոսքով՝ այս քայլը օգտագործվում է որպես պատճառ՝ Բելառուսի և Ռուսաստանի դեմ ձեռնարկվող գործողությունները արդարացնելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։


Հիշեցնենք՝ Լիտվայի իշխանությունները այսօր փակել են մի քանի անցակետեր Բելառուսի հետ սահմանին՝ սահմանափակումները սահմանելով անորոշ ժամկետով։ Դրան նախորդել էր հոկտեմբերի 22-ին գրանցված միջադեպը, երբ Լիտվան հայտարարել էր, որ Բելառուսի տարածքից իր օդային սահման են խախտել մետեորոլոգիական զոնդեր, որոնք, ըստ լիտվական կողմի, օգտագործվել են ապօրինի ծխախոտի տեղափոխման համար։ Այդ կապակցությամբ Վիլնյուսը պաշտոնական նոտա էր հղել Մինսկին՝ նշելով, որ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը։


Նշենք, որ վերջին օրերին ավելի քան 1600 բեռնատար մեքենա կուտակվել է Բելառուսի և Լիտվայի սահմանին՝ անցակետերի սահմանափակ աշխատանքի պատճառով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250