Քաղաքականություն

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. Պապիկյան

Vika B. 1,164 դիտում
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. Պապիկյան

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


«Դա մեր նախընտրական ծրագրում է առկա, նաև մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա ՀՀ բանակի մերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, և իհարկե, դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում:


Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, և բնականաբար պետք է կատարենք մեր Կառավարության ծրագիրն ու խոստումը: Եվ դա, այսօր վերածել նախընտրական քարոզարշավի, մենք նման մտադրություն չունենք, այլ կատարում ենք մեր պարտավորությունները: Բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մենք չենք պատրաստվում պաշտպանվել ու ասել մեր կատարած քայլը որևէ կապ չունի մեր հանրության առջև մեր ստանձնած պարտավորությունների հետ:


Իհարկե, մենք պիտի անենք այն, ինչ խոստացել ենք, ու եթե դա հանրության համար դրական, ընդունված քայլ է, ինչու պետք է հրաժարվենք դրանից:


Անհրաժեշտ է, որ բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի և կալանավայրի չվերածվի: Նաև մեր ծրագրի մեկ այլ մաս է կազմում, որ մենք պետք է ուժեղացնենք պրոֆեսիոնալ հատվածը, այսինքն ավելացնենք պայմանագրային պրոֆեսիոնալների թիվը՝ ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման:


Հայաստանի բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալները, պայմանագային զինծառայողները»,- ասել է Պապիկյանը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250