Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին
Տարիներ շարունակ վարձակալի անբարեխիղճ գործունեության հետևանքով անխնամ ու անմխիթար վիճակում հայտնված Կոնսերվատորիայի այգին կբարեկարգվի՝ դառնալով հանգստի ու զբոսանքի հարմարավետ և գեղեցիկ վայր՝ երևանցիների համար: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետրանը և հայտնել, որ. «Այսօր արդեն այգում սկսել ենք սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներ»:
«Փխրեցվում է հողը, ավելացվում է հողախառնուրդ՝ գարնանը տունկ իրականացնելու նպատակով: Այգին կապահովվի նաև ոռոգման համակարգով»,- նշված է գրառման մեջ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է սկսել այգին մաքրելու գործընթացը։ Այն հետագայում կբարեկարգվի ու կկանաչապատվի:
«Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման և մնացյալ ամենի մասին։ Հավանաբար, հենց այս շաբաթ մի քննարկում կանցկացնենք և կշարժվենք առաջ։ Շատ ուրախ եմ, որ իրավական բոլոր հարցերը վերջապես լուծվել են։ Շնորհակալություն եմ հայտնում այս գործընթացի բոլոր մասնակիցներին։ Կոնսերվատորիայի այգին Երևան քաղաքի ամենակարևոր այգիներից մեկն է, որը, սակայն, գտնվում է շատ վատ վիճակում»,- ասել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը
Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը: Այս մասին հայտարարություն է տարա...
Բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա փոսի մեջ
Հունվարի 10-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Տիգրան Ավինյանն արձակուրդի է ուղարկել Նիկոլ Փաշինյանի օգնականին
ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Սուրեն Ղամբարյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝Հունիսի 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...