Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է անժամկետ գործադուլ՝ Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ՝ Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը:
Նա գտնում է, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով:
Այս հայտարարությունից ժամեր անց, սկսեցին նոր հայտարարություններ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարել է անժամկետ գործադուլ՝ Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
«Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաևը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք նաև, որ Ալեքսանդր Կոչուբաևը Ռոբերտ Քոչարյանի և Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող փաստաբաններից է։
Նմանատիպ հոդվածներ
Ցիկադա՝ Covid-19-ի նոր տարբերակ. մտահոգվելու պատճառ կա՞
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատուկ հսկողության տակ է վերցրել կորոնավիրուսի BA.3.2 նոր տարբերակ...
Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային. Հախվերդյանի պարզաբանումը
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձով մեկնաբանել է իր տված հարցազրույցում աղմուկ հանած արտահայտությունները, որո...
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ քրեական գործեր...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկա...